Ծաղկունք գյուղ

Ծաղկունք,  գյուղ Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյա հատվածում,  մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք,Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք: Ծաղկունքը հնագույն բնակավայր է` Վարաժնունիք — Ծաղկունք — Ծաղկունեաց (Ծաղկունիք) — Ծաղկաձոր (Դարաչիչակ — Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը:Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ): Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են:Պատմական հուշարձաններից աչքի են ընկնում ` Սուրբ Հարություն եկեղեցին, Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի, Մատուռ Սուրբ Հովհաննեսը,Ծիրանավոր և Ծաղկվանք մատուռները, Սաքոնց գերեզմանոցը,Թաք խաչը,Քրջոտ խաչը. Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիրը:

Դպրոցը

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծալկունքում, իսկ 1907թ.. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով: Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց: Շենքը շահագործման է հանձնվել 1942թ։: Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *