ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

Առաջին ավարտ

Սինյոր Վերուչին շատ երկար մտածեց և հասկացավ,որ պետք է անջատել հեռուստացույցը:Նա այդպես փորձեց ազատվել այդ մարդկանցից:Խառնաշփոթի մեջ,հազիվ գտնելով հեռուստացույցը,անջատեց այն:Ու միանգամից բոլորն անհետացան իր տնից:Վերուչին շատ երջանիկ էր,որ վերջապես մնաց մենակ և կարող էր ոտքերը դնել փոքրիկ աթոռին,նստել բազկաթոռին,վերցնել իր սիրելի ծխախոտը,սակայն վախեցավ նորից միացնել հեռուստացույցը:

Երկրորդ ավարտ

Սինյոր Վերուչին աղմուկից բռնեց իր գլուխը, պինդ փակեց աչքերը ու վեր թռավ ռումբի պայթյունից: Նա բացեց աչքերը և շոկի մեջ ընկավ:Այդ մղձավանջն ավարտվել էր:Դա ընդհամենը վատ երազ էր:Վերուչին հասկացավ ,որ ինքն այնքան էր հոգնել,որ քնել էր իր բազմոցին՝այն էլ նստած:Շատ ուրախացավ,բայց վախեցավ միացնել իր հեռուստացույցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *