Մայրենի Ինքնասուգում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

ամենաուժեղ,Ամենաճարպիկ,

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-Թագավոր

խոշոր- ահագին, հսկայական

վեհ-վսեմ, բարձր, մեծ, վես

կասկածել-Տարակուսել, երկբայել, երկմտել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-մանր, փոքր, չնչին, աննշան

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված, քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Վագրին

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

700,800,230,300

700-Յոթ հայրուր,800-ութ հայրոր,230-երկու հայրուր եռեսուն,300-երեք հայրուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-թխվածք,գործվածք,սանրվածք

-ային-երկնային,լուսային,մարդկային

-ական-հնգական,մանկական,դպրոցական

-ակ-խճողակ,կոլոլակ,շողակ

-եղեն-ընդեղեն,մրգեղեն,մսեղեն

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

Առաջին ավարտ

Սինյոր Վերուչին շատ երկար մտածեց և հասկացավ,որ պետք է անջատել հեռուստացույցը:Նա այդպես փորձեց ազատվել այդ մարդկանցից:Խառնաշփոթի մեջ,հազիվ գտնելով հեռուստացույցը,անջատեց այն:Ու միանգամից բոլորն անհետացան իր տնից:Վերուչին շատ երջանիկ էր,որ վերջապես մնաց մենակ և կարող էր ոտքերը դնել փոքրիկ աթոռին,նստել բազկաթոռին,վերցնել իր սիրելի ծխախոտը,սակայն վախեցավ նորից միացնել հեռուստացույցը:

Երկրորդ ավարտ

Սինյոր Վերուչին աղմուկից բռնեց իր գլուխը, պինդ փակեց աչքերը ու վեր թռավ ռումբի պայթյունից: Նա բացեց աչքերը և շոկի մեջ ընկավ:Այդ մղձավանջն ավարտվել էր:Դա ընդհամենը վատ երազ էր:Վերուչին հասկացավ ,որ ինքն այնքան էր հոգնել,որ քնել էր իր բազմոցին՝այն էլ նստած:Շատ ուրախացավ,բայց վախեցավ միացնել իր հեռուստացույցը:

Մայրենի

Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:Կատուն  մռմումեր (ի՞նչը) Կատուն մռմռում էր. երևի նեղացրել էին:

Վարդուհին  (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Մարկը(ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Նապաստակը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Շունը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Անբախտ վաճառականները

Բալլադի մասին

Բալլադը Ճայի և Չղջիկի՝վաճառական դառնալու մասին է,բայց նրանք փող չունեին վաճառական դառնալու համար և պարտք վերցրին Փշից:Ճայը ընկավ ճամփա,գնաց Հնդկաստան,Մսր,Արաբստան ու ինչ ուզեց առավ,ամենը լցրեց նավը և հետ գալուց ծովը փոթորկվեց,ալեկոծվեց ու նավին զարկեց:Ամբողջը կորավ ծովում ,իսկ Ճայը մնաց այդտեղ ու հետ չեկավ,որովհետև չէր կարող պարտքը տալ:Փուշն էլ եկել պարտքն էր ուզում Չղջիկից,իսկ Չղջիկն էլ ինչ ուներ-չուներ տվեց պարտքատիրոջը և ամոթից փախավ:Այդ օրվանից Չղջիկը միայն գիշերներն էր դուրս գալիս,իսկ ցերեկները թաքնվում էր.Ճայն էլ այդպես էլ մնաց ծովում՝ման գալով իր կորցրած ապրանքը.Փուշն էլ սրելով ատամները ամեն մեկի փեշից քաշելով,հարցնում էր Ճայից և Չղջիկից:

Բալլադի բառարան

Հավան-համաձայնություն

մուրհակ-պայմանագիր

տնպահ-պահակ

փստա-պիստակ

քիրմանի շալ- բրդի  գործվածք

բադամ-նուշ

մրրիկ-փոթորիկ

սովդաքյար-վաճառական

համրել-հաշվել

Ինչ սովորեցրեց ինձ բալլադը

Ես հասկացա,որ չի կարելի պարտք վերցնել ու հետ չտալ:Որովհետև հետո կամաչես տվյալ պարտքատիրոջ դիմաց կանգնել:

10 գոյական-նավ,շալ,փող,չղջիկ,վաճառական,փուշ,մուրհակՀնդկաստան,Արաբստան,Մսր

10 ածական-անբախտ,թանկագին,ուրախ,սարսափելի,մերկ,տկլոր,լավ,վատ,աղքատ

10 բայ-դառնալ,ընկան,ասին,միտք արին,եկան,առան,լցրեց,ազատվեցավ,զարկեց

 

Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել

Գարունը  ծաղիկները  դուրս են գալիս    ,իսկ ծառերը  բողբոջում են:  Թռչունները  ծլվլում են: Գարնանը   այնքան  հաճելի է:     Արդեն գարնան  առաջին օրն  է:  Թռուչնները  տաք  երկրներից  վերադարձան մեզ մոտ:  Դրսում  այնքան  լավ էր,  որ  թռուչններ  չէին  ուզում  իրենց  բների  մեջ  մտնել:Ես գարունը շատ եմ սիրում:

Ինչպիսին է գարնան գալուստը մեր ...

Մայրենի

1Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

2․ Գրի՛ր վարժությունները։

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Աստղիկ,արկղիկ,թիթեռնիկ,թեթիկ,գետակ,նավակ,դռնակ,թռչնակ,խոզուկ,գառնուկ։

Հայրիկ,Մայրիկ,տատիկ,պապիկ,քաղցրիկ,անուշիկ,որդիակ,տաքուկ,հարսիկ։

Սիրունիկ-սիր (սիրուն)- ու-նիկ

թիթեռնիկ-թիթեռ (թիթեռ)-նիկ

քթիկ-քթ (քիթ)-իկ

որդյակ-որդ (որդի)-յակ

պատանյակ-պատան (պատանի)-յակ

գայլուկ-գայլ (գայլ)-իկ

գառնուկ-գառ (գառ)-նուկ

ձագուկ-ձագ (ձագ)-ուկ

ձիուկ-ձի (ձի)-ուկ

մարդուկ-մարդ (մարդ)-ուկ

պոչուկ-պոչ (պոչ)ուկ

Մայրենի

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

1․ Բացատրի՛ր  Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Անուշապո

1․ Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ-Նոր  տարի

Կաղանտ-Ձմեռ պապիկ

չհատնել-չվերջանալ

անուշապուրի-համով  կերակուր

2․ Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Անուշապուրի Բաղադրիչներ

Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած

  • 6 բաժակ ջուր
  • 3/4 բաժակ ծիրանի չիր կիսած
  • 3/4 բաժակ չամիչ(քիշմիշ)
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 թ․գ․վանիլին
  • 1/4 բաժակ ընկույզ կտրատած
  • 1/4 բաժակ նուշ
  • 1/4 բաժակ նռան հատիկ

3․ Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառերը

Ան+ուշ+ապուր  անքուն, ուշանալ, թանապուր

Ձմռան առաջին օրը

Ես  արթնացա  և  նայեցի  պատուհանից:  Տեսա,որ ձյուն  է  գալիս:  Ես այնքան  ուրախացա,   որ  ցատկոտեցի:   Վերցրեցի  շունիկիս և   գնացինք  բակ   վազվզելու:Այնքան գեղեցիկ փաթիլներ էին գալիս:Շունիկս վազում էր փաթիլների ետևից և փորձում էր բերանով բռնել փաթիլները:Լավ ցուրտ էր,բայց  դա մեզ չխանգարեց մի լավ ուրախանալ: