Ուսումնական երրորդ շրջան

Ողջույն,ես Աշոտն եմ։Ինչպես արդեն գիտեք պետք է փոխադրվեմ չորրորդ դասարան։Այս տարի վերջին տարին է,որ սովորեցի ընկեր Սեդայի դասարանում։Ես շատ եմ կապվել իմ ուսուցչուհու հետ և չեմ ուզում գնալ այլ դասարան։

Այս տարի շատ հետաքրքիր էր ինձ համար և ուրախ։Նոր ընկերներ ունեմ ,նոր դասարանցիներ,որոնց նույնպես շատ եմ սիրում։Այս տարի սովորել ենք լիքը նոր բաներ բոլոր առարկաներից։Հիմնականում աշխատում ենք համակարգիչներով և դա շատ ավելի հեշտ ու հասկանալի է։

Լիքը ծեսեր ենք ունեցել՝Վարդավառի ծես,Սուրբ Զատկի ծես և վերջերս էլ Համբարձման ծեսը։Սովորել ենք շատ ու շատ նոր երգեր ու ասիկներ(դե ես անգիրներս շատ շուտ և հեշտ եմ սովորում։)

Թատրոններ և թանգարաններ ենք այցելել,ինչպես նաև սահադաշտ է տարել մեզ ընկեր Սեդան։Մի խոսքով շատ հագեցած ուսումնական շրջան էր։

Գնացել ենք ճամփորդություններ։Վերջերս Ծաղկունք գյուղ էինք գնացել,այնտեղ էլ ծանոթացանք իրենց դպրոցին,բայց մեր դպրոցն ավելի լավն է։Ամսվա վերջում էլ պետք է գնանք եռօրյա ճամփորդության դեպի մեր սիրելի Արատես։Արդեն չեմ համբերում,թե երբ եմ գնալու։Սա մեր վերջին ճամփորդությունն է ընկեր Սեդայի հետ։