Գործնական քերականություն

Նոյեմբերի 1

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) 

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: ( ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ էր)

Քաղաքում կային այգիներ: ( ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչն էր)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: ( ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ)

Տղաներ եկան, որ օգնեն: ( ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ,)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: ( ինչե՞ր)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: ( ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ավե մեկից լի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:հոգնակի

Որջից դուրս եկողը ձագ էր:եզակի

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:եզակի

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:հոգնակի

Երկնքում նորից թռչուններ երևացին:հոգնակի

Վանդակի թռչունն էր դուրս եկել:եզակի

Հատիկը հավաքողները մրջյուններ են:հոգնակի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:եզակի

Գոռացողը պահակն էր:եզակի

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:հոքնակի