Պատում Գառնի-Գեղարդի մասին

Այսօր  ես  իմ  դասընկերների հետ  այցելել էի Գառնի և Գեղարդ:  Ճամփորթյունը  շատ  հետաքրքիր  ստացվեց:  Սկզբից   գնացինք   Գառնու տաճար:Գառնու տաճարը հին Հայկական հեթանոսական տաճար է, որը կառուցել է Տրդատ Ա-ն  մ.թ. 66թ.: 1679թ. երկրաշարժից տաճարը ավերեվեց:Հետո նրան վերակառուցեցին փլված կտորներից:Գառնու տաճարը ունի 24 սյուն և ուսուցչուհին ասեց ,որ դա խորհրդանշում է ժանացույցը: Այնտեղից գնացինք հին բաղնիք:Տաճարի կողքը կար փլված ուրիշ վանք:

Այնտեղից մենք գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնքան գեղեցիկ էր աշունը Գառնու ձորում:Մենք նկարվեցինք, ճաշեցինք և ման եկանք:

Հետո գնացինք Գեղարդի վանք:Այնտեղ մարդիք դրսում տարբեր բաներ էին վաճառում: Վանքում  մոմ վառեցինք և տեսանք Տեր-Հայրին: Երգեցինք մեր սովորած հոգևորական երգերը:Հետո իջանք ձոր:Անցանք կամրջի վրայով:Այտեղ տեսանք երազանքների քարերը,որ մարդիք դրել էին:Այնտեղ ևս բնությունը գունավոր էր և շատ գեղեցիկ:Շատ հետաքրքիր ճամփորդություն էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *